Կառավարության նիստին զուգահեռ այսօր տեղի էր ունենում բողոքի ակցիա։
Արագածոտնի մարզի Գեղարոտ գետահովտի տարածքում գտնվող Արագած, Ծաղկաշեն, Քուչակ, Վարդենուտ, Արայի, Ափնա և Հարթավան գյուղերի բնակիչները հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց։
Նրանք բողոքում են Գեղարոտ գետի վրա կառուցված երկու փոքր ՀԷԿ-երի գործունեությունից, որի հետևանքով բուսականությունը չորանում է, ջրի որակն՝ ընկնում։
Մանրամասները՝ տեսանյութում․