Կառավարության այսօրվա՝ մայիսի 27-ի նիստում ընդունվեց նախագիծ, որով առաջարկվում է ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ սահմանել նաև հաշմանդամություն ունեցող երեխային խնամող ծնողի պահանջով՝ բժշկական եզրակացության հիման վրա:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 187-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, ինչպես նաև գործատուի և աշխատողի համաձայնությամբ ոչ լրիվ աշխատաժամանակի կիրառման դեպքերում աշխատանքը վարձատրվում է փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան՝ հայտնում ենք, որ նախագծի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի նվազեցման:
Նախագծով առաջարկվում է ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ սահմանել նաև հաշմանդամություն ունեցող երեխային խնամող ծնողի պահանջով՝ բժշկական եզրակացության հիման վրա: