«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շարունակում է քարոզարշավը Բերդավանում:
Ելույթ ունենալով՝ նա խոսեց նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթղթից:
«Ամենաշահարկված թեմաներից մեկը կապ ունի Նոյեմբերյանի հետ: Հիմա լեգենդներ են հորինել, թե տարածքներ ենք տալիս: Բոլորը հեքիաթներ են: Այստեղ առնվազն երկու մարդ կա, որոնք անձամբ ներկա են եղել բոլոր խոսակցություններին, թե ով ինչ էր ասում, ով էր ասում պետք է ստորագրել, ով էր ասում, ոչ մի դեպքում չի կարելի ստորագրել, ոնց էղավ, որ մենք այդ կետն այդ փաստաթղթից հանեցինք ու էլի դրվագներ մենք այդ փաստաթղթից հանեցինք»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում.