Իտալական «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան պատմել է, որ Ֆինլանդիայի հետ խաղի ժամանակ գիտակցությունը կորցրած դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը հիվանդանոցից նամակ է գրել խմբի չաթում:
Ֆուտբոլիստը նշել է, որ իրեն շատ ավելի լավ է զգում՝ հույս հայնելով, որ կշարունակի կարիերան: Այս մասին հայտնում է TACC-ը՝ վկայակոչելով Sky Sport Italia հեռուստաալիքին:
Հիշեցնենք, որ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում անցկացվող Եվրոպայի առաջնության Դանիա-Ֆինլանդիա հանդիպման ընթացքում Դանիայի հավաքականի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսոնը անսպասելի ընկել էր:
Բժիշկները վերակենդանացնող միջոցառումներ էին իրականացրել, ավելի ուշ ֆուտբոլիստը տեղափոխվել էր հիվանդանոց: UEFA-ն հաղորդել է, որ նրա առողջական վիճակը կայուն է: Ըստ նախնական տեղեկությունների, Էրիկսենն ունեցել է սրտի կանգ: