Այն դաշնակցականները, որոնք կքվեարկեն Պողոսյան Պողոսյանին սպանած ստահակի օգտին, իրավունք չունեն կրելու իրենց հերոսական նախնի քաղաքական ուժի անունը և դրոշը։ Նրանք, որ սովոր են Թուրքիայի դրոշները վառել ապրիլի 24-ին, այս ընտրություններում դաշնակցական Պողոս Պողոսյանին ծեծելով սպանողին ձայն տալով ՝համայն հայության առաջ այրելու են ՀՅԴ-ի դրոշը։ Այս մասին Սիսիանում քարոզարշավի ժամանակ ասաց ՔՊ-ի վարչապետի թեկնածու, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նա կրկին մուրճով էր ելույթ ունենում։
«Ժողովրդից մկան նման գողացողները փորձում են Սյունիքը հակադրել Հայաստանին։ Կկոտրենք ու կկտրենք Սյունիքը Հայաստանին հակադրելու փորձ անող յուրաքանչյուր ձեռք։ Սյունիքը նրանց համար ոչ թե հայրենիք, այլ մաքսային տերմինալ է»,-ասաց Փաշինյաննը։
Մանրամասները՝ տեսանյութում․