Բրիտանական ֆիլմերի փառատոնը տասնվեցերորդ անգամ Հայաստանում կներկայացնի Միացյալ Թագավորության կինոարտադրության նորությունները։
Կինոփառատոնը Բրիտանական խորհրդի ամենաճանաչված ամենամյա իրադարձություններից մեկն է, որի միջոցով հայ հեռուստադիտողներին են ներկայացվում Միացյալ Թագավորության բնակիչների մշակույթը, կենսաձևը և հոգևոր արժեքները, կինոարտադրությանվերջին նվաճումները, ինչպես նաև ժամանակակից Բրիտանիայում քննարկվող սոցիալական և մշակութային հարցեր։
Փառատոնի շրջանակներում հեռուստադիտողը կտեսնի ինչպես հայտնի, այնպես էլ սկսնակ ռեժիսորների աշխատանքներ։ Փառատոնին ներկայացված են տարբեր ժանրերի գործեր՝ սկսած կատակերգությունից ընդհուպ մինչև փաստավավերագրական ֆիլմեր։
Փառատոնը կբացվի «Մոսկվա» կինոթատրոնում փետրվարի 15-ին՝ ժամը 16:30՝ «Հուշանվեր» ֆիլմի ցուցադրությամբ։ Դա Ջոանա Հոգի վերջին աշխատանքն է. անցյալ տարի «Սանդենս» կինոփառատոնում արժանացել է ժյուրիի մրցանակի «Լավագույն միջազգային ֆիլմի» համար։
Ֆիլմերի ցուցադրությունը կշարունակվի մինչ փհտրվարի 21-ը՝ բնագրում հայերեն և ռուսերեն ենթատեքստերով։
Այս տարի փառատոնի հատուկ հյուրը կլինի կինոքննադատ, գրող Իեն Հեյդն Սմիթը։ Համագործակցելով կրթական և մշակութային կենտրոնների հետ՝ Սմիթը կանցկացնի հանդիպում ուսանողների հետ, որի ընթացքում կքննարկվեն Մեծ Բրիտանիայի կինոարտադրության միտումները։
Հեռուստադիտողների համար մուտքը բոլոր ցուցադրություններին ազատ կլինի։