Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել 270 հազար ընտրողներին, որոնք վստահել են ու հավատացել են մեզ։ Ես ուղղակի հպարտ եմ, որ նման ընտրազանգված ունենք։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Պետք է խոստովանեմ, որ ընտրությունների արդյունքները անսպասելի էին մեզ համար։ Կարծում եմ՝ անսպասելի էին նաև շատերի համար, առաջին հերթին այն պատճառով, որ բոլոր հարցումներն այլ պատկեր էին ցույց տալիս։ Մենք ենթադրում ենք, որ եղել են ակնհայտ խախտումներ, մենք տեսել ենք վարչական ռեսուրսի կիրառում, դրա համար դիմելու ենք ՍԴ՝ ընտրությունների արդյունքները քննարկելու համար»,-ասաց նա՝ նշելով, որ բոլոր նյութերը հավաքագրվում են։
«Համոզված եմ, որ այն մանդատը, որը ստացել է այս իշխանությունը, այս իշխանության վստահության մանդատը չէ։ Մեր բոլոր հանդիպումները շատ ավելի մարդաշատ ու էներգետիկայով ավելի հզոր էին, քան իշխանության բոլոր հավաքները։ Այնուամենայնիվ, այստեղ աշխատեց նախկին իշխանությունների վերադարձի գործոնը։ Մենք չկարողացանք կոտրել այդ հանգամանքը, քանի որ քարոզարշավը շատ կարճ էր ու հատկապես գյուղական վայրերում բավականին քիչ հանդիպումներ ենք ունեցել։ Սա երևի հեղափոխության վերջին փամփուշտն էր»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում.