Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր շարունակվում է Մատաղիսի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Արցախի ԱԻՊԾ-ն։
«Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի մասնակից և քաղաքացիական անձանց 1585 աճյուն։