ԵՄ Խորհուրդը համաձայնություն է տվել այս տարվա աշնանը երեք երկրների, այդ թվում ՝ Հայաստանի հետ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը:
Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի պաշտոնական հայտարարության մեջ։
«Այսօր ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել երեք ավիացիոն համաձայնագրերի ստորագրմանը։ Խոսքն Ուկրաինայի, Հայաստանի և Թունիսի հետ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրի ստորագրման, ինչպես նաև Կատարի հետ օդային տրանսպորտի համաձայնագրի մասին է։
Այդ համաձայնագրերը կբացեն ավիափոխադրումների շուկան՝ առաջարկելով նոր հնարավորություններ սպառողների և ավիափոխադրողների համար։ Դրանք կնպաստեն առևտրին, զբոսաշրջությանը, ներդրումներին, տնտեսական և սոցիալական զարգացմանը», – ասված է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ։