Այն տարածքներում, որտեղ մայիսի 12-ից ադրբեջանական զորքեր են ներխուժել, կանգնելու են ռուս սահմանապահ զորքեր։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա նշել է, որ խոսքը Գեղարքունիքից մինչև Սյունիքի մարզ, Տեղ գյուղից ավելի վերև ընկնող հատվածի մասին է։
«Այնուհետև կսկսվի սահմանազատման, սահմանագծման գործընթացը, որի ավարտից հետո, կարծում եմ, այդտեղ կկանգնեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանապա զորքերը»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների առանձին խմբեր հատել էին Հայաստանի պետական սահմանը և գործողություններ ձեռնարկել Սև լճի հարակից տարածքը գրավելու ուղղությամբ: Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի կապակցությամբ մայիսի 14-ին Հայաստանը պաշտոնական ուղերձ է հղել ՀԱՊԿ-ին: