Վերսկսվել են երկու ղազախական քաղաքներից դեպի Երևան չվերթները։ Այս մասին հունիսի 29-ին հայտնել Է Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարության պաշտոնական telegram-յան ալիքը: Հաղորդվում է, որ վերսկսվել են Նուր-Սուլթան-Երևան և Ակտաու-Երևան երթուղիներով չվերթները, որոնք կիրականացվեն շաբաթական 2 անգամ։
Չվերթներ կիրականացնի SCAT ավիաընկերությունը CRJ-200 տիպի օդային նավով։ Գերատեսչությունից հայտնել են, որ համաճարակային իրավիճակի բարելավմամբ պայմանավորված՝ չվերթների քանակն ավելացվելու է։