Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, նոյեմբերի 22-ին ելույթ է ունենալու Սոչիի «Սիրիուս» գիտության, կրթության և մշակույթի տանը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգի ժամանակ կներկայացնի հայ և ռուս կոմպոզիտորների՝ Պյոտր Չայկովսկու‚ Սերգեյ Պրոկոֆևի‚ Արամ Խաչատրյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործություններից։ Նվագախմբի հետ ելույթ կունենա նաև ջութակահար Հայկ Կազազյանը՝ կատարելով Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։