Կառավարության ներկայացված նախագծով առաջարկվում է Արցախի հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին հունիս ամսին դրամական օգնությունը տրամադրելու համար հատկացնել 5,864,530 մլն դրամ։
Հաշվի առնելով շահառուների թվի՝ նույն օրենսդրական կարգավորումների առկայությամբ ապրիլ, մայիս ամիսների փաստացի ցուցանիշները և այն հանգամանքը, որ առանձին դեպքերում որոշ դոնորների կողմից ֆինանսավորվել է ամբողջ 68 000 դրամը, հունիս ամսին շահառուների թիվը կանխատեսվել է 108000։
Ըստ այդմ՝ պահանջվող գումարը կկազմի 7,344,000 մլն դրամ։
Պահանջվող գումարի մի մասը կհատկացվի սոցիալական ոլորտի ծախսերի գծով նախատեսված միջոցների հաշվին՝ դրանց վերաբաշխման արդյունքում։
ՀՀ 2021 թվականի պետական բյուջեից կհատկացվեն համապատասխան ֆինանսական միջոցներ Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակվող քաղաքացիներին հունիս ամսվա, ինչպես նաև օբյեկտիվ պատճառներով մարտ-մայիս ամիսների չվճարված ամսական դրամական օգնության գումարները տրամադրելու համար։