Իրանի փոքր և միջին ձեռնարկությունները, որոնք զբաղվում են պարենային ապրանքների, կենցաղային տեխնիկայի և չրերի արտահանմամբ, հնարավորություն ունեն իրենց արտադրանքն արտահանել հայկական շուկա: Իրանի փոքր ձեռնարկությունների և արդյունաբերական քաղաքների կազմակերպության գլխավոր տնօրեն Ալի Ռասուլյանը IRNA-ին հայտնել է, որ համագործակցության ընդլայնման նպատակով Երևանի և Թեհրանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել:
Ռասուլյանը հիշեցրել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, որը կարող է առանցքային դեր ունենալ Հայաստանը դեպի Ռուսաստան և նույնիսկ եվրոպական երկրներ իրանական ապրանքների արտահանման տարանցիկ գոտի դարձնելու գործում:
Բեռնափոխադրման միջանցքը կարող է օգտագործվել ապրանքների արտահանման, տեխնոլոգիայի, սարքավորումների և ինժեներական ծառայությունների մատակարարման համար: Անդրադառնալով 2020 թվականին Հայաստան կատարած իր այցին և Հայաստանի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպմանը՝ Ռասուլյանը նշել է, որ իրանական կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել հող պատրաստել հարևան արդյունաբերական գոտիների պլանավորման և կառուցման համար: Նա նաև մատնանշել է իրանցի արտադրողների առաջին ցուցահանդեսի անցկացումը մոտ երկու ամիս առաջ Երևանում կայացած ցուցահանդեսում՝ ավելացնելով, որ երկու կողմերն էլ պայմանավորվել են պատրաստել փոխըմբռնման հուշագիր` փոքր և միջին ձեռնարկատիրության հետ համագործակցության ընդլայնման համար, որը վերջերս ստորագրվեց:
Աղբյուրը նշում է, որ Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարիների մոտ 80 միլիոն դոլարից վերջին տարիներին հասել է շուրջ 500 միլիոն դոլարի և հույս կա, որ բարիդրացիության շնորհիվ երկու երկրները կկարողանան մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում ապրանքաշրջանառությունը հասցնել 1,2 միլիարդ դոլարի: