Սահմանային իրավիճակը Գեղարքունիքի մարզում շարունակում է լարված մնալ։ Քիչ առաջ Վարդենիսի շրջանում թշնամու անօդաչուներ են խոցվել։ Անօդաչուներից մեկն ընկել է Նորակերտ գյուղի մոտ, մյուսը՝ Կախակն գյուղում։ Այս մասին գրում է yerevan.today-ը։
Հայտնի չէ՝ դրանք եղել են հարվածային, թե՝ հետախուզական։
Նշենք, որ հուլիսի 27-ից իրավիճակը կտրուկ լարվել է, մարտական գործողություններ են պարբերաբար ընթանում։ Հայկական կողմն ունի 3 զոհ և 5 վիրավոր։ Համաձայն ՊՆ-ի՝ դիրքային կորուստներ չունենք։