Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ երկրի հարավում անտառային հրդեհներից տուժած շրջանները հայտարարվել են աղետի գոտի:
«Մենք կշարունակենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը մեր ազգի վերքերը բուժելու, վնասը փոխհատուցելու և հնարավոր ամեն ինչ անելու համար, որպեսզի իրավիճակը բարելավվի»,- ասված է Էրդողանի Twitter-ի միկրոբլոգում:
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլիի խոսքով՝ վերջին երեք օրվա ընթացքում փրկարարները հսկողության տակ են վերցրել հրդեհի 70 օջախ։ Հրդեհների օջախներ են ստեղծվել Ադանա, Անթալիա, Մուղլա, Մերսին, Օսմանիա հարավային նահանգներում:
Այրվում են անտառներ Բոդրում և Մարմարիս հայտնի հանգստավայրերի մոտ, որոնց շրջանում տարհանել են մի քանի հյուրանոցների հյուրերին: Հետագայում նրանք վերադարձել են իրենց բնակության վայրերը։