«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ փոխնախագահի թեկնածու ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը։
Քվեարկության արդյունքները ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը: 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր, բոլորն էլ կողմ են քվեարկել Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը:
Հիշեցնենք, որ փոխնախագահների պաշտոնում, բացի Ռուբեն Ռուբինյանից, առաջադրվել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Արշակյանի թեկնածությունը։ «Հայաստան» դաշինքի թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է։