Աջափնյակի փոխթաղապետ Արտակ Հակոբյանին ծեծի են ենթարկել։ Այս մասին Armenia Today-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից»։
«Օգոստոսի 3-ին Հակոբյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, ինչի արդյունքում Ոստիկանության Երևանի քաղաքի Մաշտոցի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում»։
Նշենք, որ ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Աջափնյակի փոխթաղապետը վիճաբանել է դեռևս անձը չբացահայտված անձի հետ, որի ընթացքում վերջինս մի քանի հարված է հասցրել Հակոբյանին։