Հայ ռազմագերիների հարազատները հերթական բողոքի ակցիան են անցկացնում կառավարության շենքի մոտ։ Ըստ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի՝ Հայաստանի իշխանությունները ութ ամիս շարունակ ստում են: «Բաքվում մեր բանտարկյալներին զրկում են ազատությունից: Ինչքա՞ն կսպասենք: Այս կառավարությունից մենք այլեւս ոչինչ չենք սպասում: Պաշտոնյաները մեզ չեն ընդունում, մենք չգիտենք, թե ուր և ում դիմել»,- ասաց նա:
Տղամարդը շեշտեց, որ պատրաստ է ամեն ինչի` անժամկետ գործողությունից մինչև հացադուլ:
Ներկաները պահանջում են, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ մեկ այլ պատասխանատու անձ ընդունի իրենց և տա իրենց հարցերին կոնկրետ պատասխաններ:
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով 2-3 րոպե հեռախոսազրույց է ունեցել գերեվարված որդու հետ, սակայն դա խնդրի լուծում չէ: Ավելին, երբ խոսակցությունից հետո լսում ես որդուդ ձայնը, հայտնվում ես շատ ավելի բարդ հոգեբանական վիճակում:
Ակցիայի մասնակիցը նշեց, որ ռազմագերիների վերադարձի միակ երաշխավորը մնում են Հայաստանի իշխանությունները, որոնք բազմիցս խոստացել էին անել հնարավորը այս ուղղությամբ: «Անցել է 9 ամիս, այդ ժամանակից ի վեր իրավիճակն այնքան է վատացել, որ մեր երեխաները դատապարտվել են Բաքվում: Մենք ակնկալում ենք, որ մեր իշխանությունները վերջապես կտան այս խնդրի լուծումը»,- ասաց ռազմագերու հարազատը: