Դեսպան Թրեյսին կառավարության աշխատակազմի, արդարադատության նախարարության և ոստիկանության հայաստանյան գործընկերների հետ ծանոթացել է նոր պարեկային ծառայության աշխատանքներին։ Ընդառաջելով ՀՀ կառավարության խնդրանքին՝ Միացյալ Նահանգները հպարտությամբ աջակցում է հայաստանյան բարեփոխումների օրակարգին և պարեկային ծառայողների ուսուցման աշխատանքներին։
Մեր ընդհանուր նպատակը իրավապահ հարցերի շուրջ համագործակցության ընդլայնումն է, ոստիկանների ուսուցման և հանրությանը գերազանց ծառայելու ստանդարտների արդիականացումը։