Թուրքական օդուժը եզդիական Շանգալ քաղաքի կենտրոնում հարվածել է եզդի հրամանատարի մեքենային, եզդի հրամանատարը զոհվել է, մեքենայում եղել է նաև նրա զարմիկը: Միջադեպի հետևանքով երեք խաղաղ բնակիչ վիրավորվել է: Այս մասին ԱԺ արտահերթ նիստին տեղեկացրեց պատգամավոր, ԱԺ-ում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը:
«Թուրքական ներխուժումն այս տարածաշրջան ցույց է տալիս իրենց անհանգստությունն առ այն, որ այստեղ ձևավորվելու է մի անվտանգության գոտի, որը չի բխելու թուրքերի շահերից, բայց մենք հետ չենք կանգնելու մեր նպատակներից»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։