Ռուս խաղաղապահ զորակազմի զինծառայողները խմելու ջուր են հասցրել Ստեփանակերտում և Արցախի հեռավոր շրջաններում բնակվող 200-ից ավելի ընտանիքների: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Երկու օրվա ընթացքում խաղաղապահ զորակազմի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները մոտ 15 տոննա խմելու ջուր են հասցրել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին:
Մինչև ջրային կայանի նորոգման-վերականգնողական աշխատանքների ավարտը և խողովակաշարի անցկացումը Լեռնային Ղարաբաղի քաղաքներում և շրջաններում խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ամեն օր տեղի բնակիչներին ջրով կապահովեն: