Օպերատիվ տեղեկատվական արձագանքի բացակայության, իշխանության՝ անվտանգության հարցերի վերաբերյալ ունեցած անլուրջ վերաբերմունքի պայմաններում էլ մեր քաղաքացիների օրը սկսվում և ավարտվում է նոր սահմանային միջադեպերի սպասումներով։ Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները Դավիթ Բեկ գյուղի մոտ փակել են Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը: Նրա խոսքով՝ մոտ 50 զինված ադրբեջանցի զինվորներ 3 ժամից ավելի է, ինչ արգելափակված են պահում մայրուղու մի հատվածը և հրաժարվում են այն բացել:
Օմբուդսմենը հայտնել է, որ ռուս և հայ սահմանապահները տեղում բանակցություններ են վարում ճանապարհն արգելաբացելու համար, իսկ քաղաքացիական մեքենաները տարհանվել են տարածքից:
Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտնեց, որ աշխատանքներ են տարվում ադրբեջանական կողմից նախօրեին փակված ճանապարհը բացելու և մարդկանց և տրանսպորտային միջոցների բնականոն շարժը վերականգնելու ուղղությամբ: