2019 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանում գազի փոխադրման ու բաշխման համակարգերում գազի կորուստները և սեփական կարիքների համար ծախսերը երբևէ արձանագրված ամենացածր մակարդակի վրա են։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշված ժամանակահատվածում ներկրված գազի կորուստն ու ծախսերը կազմում են ընդամենը 4.9% կամ 58.4 մլն խմ:
Համաձայն Նիկել Փաշինյանի գրառման՝ նախորդ տարվա համեմատ կորուստներն ու ծախսերը նվազել են գրեթե 1 տոկոսային կետով:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նույն ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերում կորուստների երբևէ նկատված ամենացածր մակարդակը՝ 7.2%: Ընդ որում՝ 2018-ին կորուստները կազմել են 8.2%, 2017-ին՝ 9.1%, 2016-ին՝ 10.7%:
«Հատկանշական է նաև, որ ընթացիկ տարվա հունվար-հունիսին էլեկտրաէներգիայի սպառումը նախորդ տարվա համեմատ ավելացել է 6.3%-ով՝ կազմելով 2988.2 մլն կվտ.ժ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։