Ուղևորատար Airbus A320-ը, որը պայթեցնելու մասին հայտնել են անհայտ անձինք, ստուգումից հետո «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնել Է Գելենջիկ: Այս մասին ТАСС-ին հայտնել Է իրավապահ մարմինների աղբյուրը։
«Մոսկվա-Գելենջիկ ուղևորատար ինքնաթիռը «Դոմոդեդովո»-ից մեկնել է Մոսկվայի ժամանակով 13:32-ին: Օդանավում վտանգավոր առարկաներ չեն հայտնաբերվել»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ТАСС-ի աղբյուրը հայտնել էր, որ իրավապահ մարմիններին հաղորդագրություն է ստացվել անհայտ անձանց կողմից Մոսկվա-Գելենջիկ չվերթի ինքնաթիռի ականազերծման մասին, ինչի կապակցությամբ թռիչքը հետաձգվել է: