Aimchess US Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի վերջին 11-15-րդ տուրերի 16 մասնակիցներից 8-ը կշարունակեն պայքարը քառորդ եզրափակչում: Նրանց թվում է Լևոն Արոնյանը։ Նա երեկ ոչ-ոքի խաղաց Յան-Քշիշտոֆ Դուդայի հետ, ապա հաղթեց Յորդեն վան Ֆորեստին:
Քառորդ եզրափակչում մրցակիցները միմյանց հետ արագ շախմատի 4-ական պարտիայից բաղկացած երկու մրցախաղ կանցկացնեն:
Մրցույթի մրցանակային ֆոնդը $ 100 հազար է: