Թուրքական իշխանությունները մտադիր են կառուցել իրենց սեփական «Պենտագոնը»։ Ռազմական համալիրն ունենալու է կիսալուսնի տեսք և 1,5 անգամ գերազանցելու է ԱՄՆ պաշտպանության նախարարությանը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»՝ թուրքական լրատվամիջոցներին հղումով։
Աբյուրի փոխանցմամբ՝ համալիրի մակերեսը կկազմի ավելի քան 8,8 մլն քմ։ Ամերիկյան Պենտագոնի տարածքը կազմում է մոտ 6 մլն քմ: Նշվում է, որ համալիրը տեղավորելու է մինչև 15 հազար աշխատակից: