Երկու հսկաների միջև առևտրային պատերազմը շարունակվում է Reuters-ի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգները կիրակի օրը սկսել են կիրառել 15% սակագներ մի շարք չինական ապրանքների վրա. ներառյալ կոշիկ, խելացի ժամացույցներ և տափակ հեռուստացույցներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողմերն այս հարցի շուրջ պետք է բանակցեն այս ամսվա վերջին օրերին։
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփը իր Twitter- յան էջում հրապարակում է կատարել՝ նշելով, որ իր նպատակը ԱՄՆ-ի կախվածությունը Չինաստանից նվազեցնելն է, և նա նորից հորդորել է ամերիկյան ընկերություններին գտնել Չինական մատակարարներին այլընտրանք:
Հիշեցնենք, որ սակագների նոր փուլն արդեն ուժի մեջ է մտել։
Չինաստանի ԶԼՄ-ները պատասխան գրառում են թողել ԱՄՆ-ի այս քայլին։ Ըստ պաշտոնական Xinhua լրատվական գործակալության՝ ԱՄՆ-ն պետք է պատասխանատվություն կրի համաշխարհային գերտերություն լինելու համար և դադարի հանդես գալ որպես «Դպրոցական կռվարար»: Ըստ նրանց՝ քանի որ ԱՄՆ-ն աշխարհի միակ գերտերությունն է, նա պետք է ստանձնի իր պատշաճ պատասխանատվությունը և աջակցություն ցուցաբերի այլ երկրներին` այս աշխարհը ավելի լավ և բարեկեցիկ դարձնելու համար: Միայն այդ դեպքում ԱՄՆ-ն կարող է նորից դառնալ «հզոր»: