Սիրիայի Տրանսպորտի նախարարությունը հայտնել է Սիրիայի ու Հայաստանի միջև կանոնավոր չվերթների վերսկսման մասին։
«Տրանսպորտի նախարարությունը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ օրը Հալեպի միջազգային օդանավակայանը կընդունի սիրիական առաջին կանոնավոր չվերթը, որը գալիս է Հայաստանի մայրաքաղաք Երևանից՝ ազդարարելով երկու բարեկամ երկրների միջև ավիափոխադրումների վերականգնումը»,- գրում է սիրիական «SANA» գործակալությունը:
Հավելենք, որ անցյալ ամիս տեղեկություններ էին հայտնվել, որ Cham Wings-ը, որը մասնավոր սիրիական ավիափոխադրող է, սեպտեմբերի 4-ից կսկսի թռիչքներ իրականացնել Հալեպ-Երևան-Հալեպ երթուղով: Թռիչքները նախատեսվում էր իրականացնել շաբաթական մեկ անգամ՝ շաբաթ օրերին: