Ռուսաստանի Փոստի համար կարևոր ուղղություններից է սակագների նվազեցումը Եվրասիական տնտեսական միության և ԱՊՀ երկրների համար։ Այս մասին ТАСС-ին հայտնել Է Ռուսաստանի Հեռավոր Արևելքի մակրոտարածաշրջանի տնօրեն Մաքսիմ Կոստինը՝ Արևելյան տնտեսական համաժողովում։ Օրինակ, նրա խոսքով, Հայաստան ուղարկելը երեք անգամ ավելի էժան է դարձել, դրա հաշվին 2021 թվականի առաջին եռամսյակում դեպի Հայաստան արտահանումն աճել է 140 տոկոսով։
Լոգիստիկ երթուղիների օպտիմալացման շնորհիվ 2021 թվականի հունիսից երեք օրով կրճատվել է Ռուսաստանից Ղազախստան ցամաքային առաքման ժամկետը, իսկ արժեքը նվազել է 2,5 անգամ:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում Ռուսաստանի փոստի և «Հայփոստ»-ի միջև ստորագրվել էր հուշագիր, որի համաձայն՝ կողմերը նախատեսում են զարգացնել Եվրոպայից, ԱՄՆ-ից և Չինաստանից դեպի Հայաստան էլեկտրոնային առևտրի հոսքերի լոգիստիկան, ինչպես նաև կազմակերպել Ռուսաստանի փոստի և «Հայփոստի» համատեղ ալիքը B2B հոսքերի համար:
Բացի այդ, փոստային օպերատորները քննարկելու են իրավաբանական և ֆիզիկական անձանց համար էքսպրես առաքման սակագների նվազեցումը և կանոնավոր միջազգային չվերթների և այլ երկրներից տարանցման գործարկումը: