Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ սեպտեմբերի 16-20-ը Հայաստանից 6 պատգամավոր կուղևորվի Մոսկվա՝ Ռուսաստանում Պետդումայի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքից։
Մոսկվա են մեկնելու ՔՊ-ական պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Վաղարշակ Հակոբյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Հովակիմյանը, Նազելի Բաղդասարյանը և Ալեքսեյ Սանդիկովը։
Գործուղման հետ կապված գիշերակացի ծախսերը կհոգա հրավիրող կողմը։