Մարիամ Գալստյանն ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում։
Քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր։ Մարիամ Գալստյանին կողմ է քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 1։
«Անկախ խմբակցությունից ու քաղաքական դիրքորոշումներից` ուզում եմ հայտարարել, որ կոռուպցիայի դեմ պայքարով մտահոգված ցանկացած անձ և ցանկացած պատգամավոր թող վստահ լինի, որ ի դեմս ինձ` ունի դաշնակից այդ հարցում»,- հայտարարեց Մարիամ Գալստյանը:
Ըստ կարգի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Նշենք՝ ավելի վաղ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ չեն մասնակցի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի քվեարկությանը։