ԱՊՀ երկրները 2021 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ ավելացրել են դեպի Ռուսաստան կարտոֆիլի, գազարի և ճակնդեղի մատակարարումների ծավալը: Այս մասին ասվում է Ռոսսելխոզնադզորում:
Նախարարության տվյալներով՝ կարտոֆիլի մատակարարումն աճել է 2,6 անգամ՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի 82 հազար տոննայից մինչև 214,8 հազար տոննա այս տարի: Հիմնական արտահանող երկրներն են Բելառուսը (98,3 հազար տոննա), Ադրբեջանը (84,7 հազար տոննա), Հայաստանը (28,9 հազար տոննա): Նշվում է, որ Հայաստանը նախորդ տարվա համեմատ 71,1 անգամ ավելացրել է կարտոֆիլի առաքումները Ռուսաստան: