Արցախից տեղահանվածները փոխհատուցման պահանջով բողոքի ակցիա են արել Կառավարության շենքի մոտ։
Ակցիայի մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից՝ նշելով, որ վերջինս անարդար սկզբունքներով է մոտենում Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից տեղահանված քաղաքացիների փոխհատուցումների տրամադրմանը։
«Մենք պահանջում ենք վերահսկել Արայիկ Հարությունյանին: Արցախում թափանցիկություն չկա, կոռուպցիա է, այստեղից ուղարկված գումարները նպատակային չեն օգտագործվում»,- նշել է ակցիայի մասնակիցներից մեկը։