Սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 15.4% գնաճ, իսկ ընթացիկ տարվա օգոստոսի համեմատ՝ 0.6% գնանկում: Վերջինիս մեծապես նպաստել են բանջարեղենի, մրգի, յուղերի և ճարպերի՝ 5.9-0.8% գնանկումերը: Բանջարեղենի շուկայում 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 64.5% գնաճ, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 5.9% գնանկում: Այս մասին հայտնում են Ազգային վիճակագրական կոմիտեից։
Մրգի շուկայում 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 3.0%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ`4.3% գնանկում:
Վիճակագրության համաձայն՝ յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին 2020 թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 27.1% գնաճ, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 0.8 % գնանկում։ Նշենք, արևածաղկի բուսական յուղի գնաճը 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ կազմել է 55.1%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 2.0 % գնանկում:
Հացաբուլկեղենի և ձավարեղենի շուկայում 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 9.5%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 0.8% գնաճ:
Հացի և ալյուրի գները 2021թ. սեպտեմբերին 2020թ․ սեպտեմբերի համեմատ աճել են 9.8%-ով և 6.7%-ով, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 0.9 %-ով և 1.3 %-ով:
Ըստ պաշտոնական տվյալների՝ կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 10.0%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 2.0% գնաճ: Ձվի գինը 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ աճել է 27.4%-ով, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ` 3.9%-ով:
2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում պանիրը թանկացել է 6.3%-ով, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ`2.6%-ով:
Նշենք, որ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 31.1%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 5.5% գնաճ: 2021թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների 0.1% գնաճ: