Ադրբեջանը օգտակար է համարում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քննարկումը և չի բացառում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին հոկտեմբերի 7-ին լրագրողներին հայտնել Է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան։
«Մենք օգտակար ենք համարում հետպատերազմյան շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերի քննարկումը։ Որոշ ժամանակ առաջ Նյու Յորքում տեղի ունեցավ երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Մենք չենք բացառում նման հանդիպման անցկացումը նաև ապագայում»,- ասել է Աբդուլաևան։