Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականը դարձել է UEFA-ի Ազգերի լիգայի հաղթող:
Կիրակի երեկոյան՝ հոկտեմբերի 10-ին, Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կայացած մրցաշարի եզրափակիչ խաղում Դիդյե Դեշամայի թիմը 2:1 հաշվով հաղթել է մրցակիցներին:
Հաշիվը բացել են իսպանացիները. հանդիպման 64-րդ րոպեին հաշիվը բացել է Միկել Օյարսաբալը: Ընդամենը 2 րոպե անց Կարիմ Բենզեման հավասարեցրել է հաշիվը, իսկ 80-րդ րոպեին Կիլիան Մբապպեի գոլը հաղթանակ է բերել ֆրանսիացիներին:
Ավելի վաղ նույն օրը՝ հոկտեմբերի 10-ին, Ազգերի լիգայում երրորդ տեղի համար խաղում Իտալիայի հավաքականը Թուրինում 2:1 հաշվով հաղթել է բելգիացիներին:
Ազգերի լիգան ֆուտբոլի միջազգային մրցաշար է ազգային հավաքականների համար՝ UEFA -ի հովանու ներքո: Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոնը`Ֆրանսիայի հավաքականը, դարձել է Ազգերի լիգայի պատմության մեջ 2021 թվականի երկրորդ մրցանակակիրը: Պորտուգալիան առաջինն էր, ով նվաճել է այս տիտղոսը 2019-ին։