Բուդվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանն ունի եզրափակիչի առաջին մասնակիցը։ Ոսկե մեդալի համար կպայքարի 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոպանցմամբ՝ կիսաեզրափակիչում հայ մարզուհին ընդամենը մեկ րոպեում պայքարից դուրս թողեց մոդլովացի Կրիստինա Չիպեռին։
«Մենամարտի առաջին իսկ վարկյաններին Էլիդան Նոկդաունի ենթարկեց մրցակցին, իսկ երկրորդ նոկդաունից հետո մոլդովացի մարզուհին այլևս իվիճակի չէր շարունակել պայքարը։ Հայ մարզուհին նոկաուտով հաղթանակ էր տոնել նաև 1/4 եզրափակիչում` առավելության հասնելով Ուկրաինան ներկայացնող Կրիստինա Յուսչուկի նկատմամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ։