Ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ամանորյա տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը:
«Հայաստան» խմբակցության պատագամավոր Արթուր Խաչատրյանը անտեղի համարեց, որ էկոնոմիկայի նախարարը ասացվածքներ էր մեջբերում: Նա նշեց, թե երբ գյուղացին առավոտյան զարթնում է, գնում է իր կովին կթելու, ոչ թե օրացույցին է նայում:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ երբ խոսվում է քաղաքակիրթ աշխարհի մասին, պետք է գնալ քաղաքակիրթ աշխարհի ճանապարհով:
Մանրամասները՝ տեսանյութում։