Անդրադարձ եղել է և՛ ճանապարհներին, և՛ Փայլասարին։ Համապատասպան մեկնաբանություններ են տվել պաշտոնյաները։ Քանի որ այսօր տեղագրական, աշխարհագրական գաղտնիություն կա, դրա մասին չէի ուզի խոսել։ ԱԺ-ում տեղի ունեցած փակ քննարկումից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Armenia Today-ի դիտարկմանը Կապան-Ճակատեն ճանապարհի մասին, որն, ըստ վերջին տեղեկությունների, Ադրբեջանի դիտարկման ներքո է հայտնվել։
«Իրենք ասում են, որ դիրքերի որևէ փոփոխություն չի եղել»,- ասել է Օհանյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով փակ քննարկումը: Փակ նիստը մեկնարկել է ժամը 14:30-ին: Փակ նիստին զեկուցման հնարավորություն ունեին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը: Փակ քննարկման նախաձեռնությունն ընդդիմադիր պատգամավորներինն էր։
Մանրամասները՝ տեսանյութում։