Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որը նախատեսված է նոյեմբերի կեսերին, տեղի կունենա Երևանում: Այս մասին հայտնել Է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ Ղազախստանի իր պաշտոնակից Ասկար Մամինի հետ հանդիպման ժամանակ։ Ռուսաստանի վարչապետը նշել է, որ միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա Երևանում՝ Ղազախստանի նախագահությամբ: Այս մասին հայտնում է TACC-ը։
«Ռուսաստանն ու Ղազախստանը հաջողությամբ անդամակցում են Եվրասիական տնտեսական միությանը։ Մենք այսօր կքննարկենք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքը, որը տեղի կունենա նոյեմբերի կեսին՝ Երևանում»,- ասել է Միշուստինը: