Այս իշխանությունն ինչ ուզում, այն էլ բանակցում է, ինչ ուզում, այն էլ թշնամուն է հանձնում։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի կողմից մաքսակետերի տեղադրմանը։
«Այս իշխանություններն իրենց դեմքն ամբողջովին բացել են։ Նրանք ազգադավ, հայրենիքը վաճառող, հայրենիքը շուկայական հարաբերությունների մաս դարձնող են։ Հայրենիքը դարձրել են տնտեսական տարածք։ Պարզ երևում է, որ այս մարդիկ վաճառված եկել են իշխանության, և տալիս են այն, ինչ հնարավոր է»,- ասաց Տոնոյանը։
Ըստ Կարին Տոնոյանի՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին փորձում է հարմարեցնել նոր Հայաստանի պայմաններին։
«Ադրբեջանական թողտվության, թույլտվության հաշվին ապրող նոր Հայաստան է դարձնում։ Եվ ժողովուրդը պետք է հարմարվի դրան կամ ընդվզի։ Մեր ժողովուրդն այսօր կատարող է դարձել»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։