Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Լրատվական կայքերից մեկում «Տաթևի ճանապարհը կաթվածահար է» վերտառությամբ հոդված է հրապարակվել։ Ըստ տարածված տեղեկատվության՝ «ճանապարհին մի փոքր ձյուն է տեղացել, այն կաթվածահար է եղել, ավտոշարասյան ծայրը չի երևում»։
Նշենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհն անցանելի է և այդ հատվածում ճանապարհային ոստիկանությունն իրականացնում է համապատասխան ծառայություն»։
Հիշեցնենք՝ համացանցում տեսանյութեր էին տարածվել, որտեղ երևում էր, որ Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհի երթևեկությունը կաթվածահար վիճակում է, մեքենաները դժվարությամբ են տեղաշարժվում: