Կանադան դիվանագիտական բոյկոտ կներկայացնի Պեկին 2022-ի Օլիմպիական խաղերին։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
«Կանադան նախկինի պես խորապես մտահոգված է Չինաստանում մարդու իրավունքների խախտումների մասին հաղորդագրություններով։ Արդյունքում մենք մեր դիվանագիտական ներկայացուցիչներին չենք ուղարկի Պեկին՝ ձմեռային Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերին»,- գրել է նա իր Twitter-ի էջում։
Միևնույն ժամանակ, Կանադան կշարունակի աջակցել այն մարզիկներին, որոնք հանդես կգան խաղերում։ Կանադան դարձել է չորրորդ երկիրը, որը բոյկոտ Է հայտարարել Պեկինի Օլիմպիադային։ Ավելի վաղ խաղերին դիվանագետներին որոշել էին չուղարկել նաև Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Նոր Զելանդիան: Պեկինի ձմեռային Օլիմպիադան տեղի կունենա փետրվարի 4-22-ը, Պարալիմպիադան՝ 2022 թվականի մարտի 4-13-ը: