Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Աշոցքի, Վարդենիսի, Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։
Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: