Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ: Նա իր ուղերձում գրել է, որ շնորհավորում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ:
«Խաղաղություն ավետող Սուրբ Ծննդյան այս տոնին մենք բարեմաղթանքներ ենք հղում, հույս, հավատ, սեր փոխանցում միմյանց և միաժամանակ, ջերմությամբ և աղոթքով հիշում նրանց, ովքեր մեզ հետ չեն:
Այս տոնը մեզ վերստին հորդորում է օգնել ու սատարել, հարգել և սրտացավ լինել միմյանց հանդեպ, Ընտանիքի հանդեպ, Օջախի հանդեպ, Հայրենիքի հանդեպ:
Թող ձեր սրտերն ու տները լցվեն խաղաղությամբ, բարությամբ, ուրախությամբ, հանգստությամբ և ջերմությամբ:
Մաղթում եմ բոլորիդ, ձեր ընտանիքներին և հարազատներին առողջություն, երջանկություն և ամենայն բարիք»,- ասված է նախագահի շնորհավորական ուղերձում։