Հանրապետության տարածքում հունվարի 15-ի երեկոյան ժամերին, 16-ի գիշերը առանձին շրջաններում, 19-ի շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Հունվարի 15-ի գիշերը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը 14-17-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Այս մասին հայտնում են ՇՄՆ Հիդրոօդերութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Երևան քաղաքում հունվարի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն, 19-ին սպասվում է ձյուն: