«Շենգավիթ» ԲԿ –ում ծնվել է բազմազավակ ընտանիքի 10-րդ զավակը։ Այս մասին հայտնում են ԲԿ-ի Facebook-յան էջում։
«39 ամյա բազմազավակ մայր Մանուկյան Քրիստինան օրերս լույս աշխարհ է բերել իր 10-րդ զավակին` Մոնթեին: Քրիստինան մեկ աղջիկ և արդեն 9 որդի ունի:
Երեխային Մոնթե է անվանել՝ ի պատիվ հերոս Մոնթե Մելքոնյանի:
Երեխան և մայրիկը բավարար վիճակում դուրս են գրվել հիվանդանոցից:
Շնորհավորում ենք ևս մեկ անգամ մեր հերոս մայրիկին և մաղթում բոլոր երեխաներին առողջ և խաղաղ մանկություն»,- նշվում է հրապարակման մեջ։