2020 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանից դեպի Հայաստան մեկնող զբոսաշրջիկների շրջանում դեպի Երևան թռիչքների պահանջարկն աճել է 2,3 անգամ: Այս մասին հայտնում է«Ռիա Նովոստի»-ին` հղում կատարելով Biletix տոմսերի ամրագրման ծառայությանը։
Համաձայն հրապարակման՝ նշված խմբի զբոսաշրջիկների շրջանում մեծանում է հետաքրքրությունը նաև Թաիլանդ ուղևորությունների նկատմամբ՝ շուրջ 6,3 անգամ:
Ծառայության մասնագետների վերլուծության համաձայն՝ Լիսաբոնի, Անթալիայի, Պրահայի, Մյունխենի, Բալիի և այլ վայրերի նկատմամբ հետաքրքրությունը ևս աճել է։
Վերլուծության մեջ նշվում է, որ Երևան կարելի է մեկնել՝ միջինը ծախսելով 9,5 հազար, Անթալիա՝ 11,5 հազար, իսկ Թաիլանդ՝ 40 հազար ռուբլի: