Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Վահան Քերոբյանը պատասխանել է Արագածում ներդրումային ծրագրի վերաբերյալ ֆրանսիական կողմի դժգոհությունների մասին լուրերին։
Armenia Today-ի թղթակիցը Քերոբյանին հիշեցրել է Сivilnet-ի հրապարակումը, ըստ որի՝ Ֆրանսիայի կառավարությունը դժգոհ է Արագածի լեռնադահուկային համալիրի վերաբերյալ ՀՀ կառավարության մոտեցումներից։
«Նույն տարածքի վրա եղել է երկու մրցակցային նախագիծ։ Որոշումը կայացվել է ոչ թե Ֆրանսիայի կառավարության, այլ ՀՀ քաղաքացու շահերով»,-մասնավորապես նշել է Քերոբյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկությունններ էին տարածվել, ըստ որի՝ Արագածի հարավային գագաթի հարևանությամբ «Արագեյթ ինվեսթմենթս» ընկերության կողմից լեռնադահուկային համալիր կառուցելու ներդրումային ծրագիրն անախորժություններ է առաջացրել Հայաստանի ու Ֆրանսիայի միջև։ «ՍիվիլՆեթի» տրամադրության տակ հայտնված տեղեկությունների համաձայն՝ ներդրումային ծրագրի ընթացքի վերաբերյալ Ֆրանսիայի արտաքին գործերի և Եվրոպայի հարցերով նախարարությունը դժգոհություններ է փոխանցել հայկական կողմին։ Նույն տեղեկությունների համաձայն՝ դեկտեմբերի 9-ին հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի նիստում ֆրանսիական կողմը բարձրացրել է ծրագրի իրականացման հարցը։ Լեռնադահուկային համալիր՝ Արագածի լանջին «Արագեյթ ինվեսթմենթս»-ը Արագածի փեշերին ներդրումային ծրագրի շուրջ բանակցությունները մեկնարկել էին դեռ 2019-ին։
Բյուրական, Ուշի, Ապարան, համայնքների վարչական տարածքում ընկերությունը նախատեսում էր կառուցել լեռնադահուկային համալիր՝ անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Համալիրը ներառելու էր 120 կիլոմետրանոց դահուկուղիներ, ճոպանուղի, զիփլայններ, հյուրատներ, ռեստորաններ, ժամանցի այլ վայրեր։ Ծրագրով նախատեսվում էր նաև հիմնել արհեստական ձնարտադրման համակարգ, կազմակերպել ձմեռային սպորտաձևերի ուսուցում։ Ընդհանոր առմամբ, ծրագիրը գնահատվել էր առնվազն 300 միլիոն դոլար։ Ծրագրի համար անհրաժեշտ մակերեսը կազմում էր մոտ 5 500 հեկտար։ «Արագեյթ ինվեսթմենթս»-ի սեփականատերը խոշոր գործարար Նիկոլայ Սարկիսովն է։
Մանրամասները՝ տեսանյութում։